«Արաբկիր» բժշկական կենտրոնն առայժմ չի մեկնաբանում մահացած երեխայի հոր հայտարարությունները

«Արաբկիր» բժշկական կենտրոնում առայժմ հրաժարվում են մեկնաբանել հունվարի 2-ին հիվանդանոցում մահացած 2-ամյա աղջկա հոր հայտարարությունները, թե երեխայի մահվան մեղավորները կենտրոնի աշխատակիցներն են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանը տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն: Երեխայի հայրը`Գեորգի Միսակյանը, shamshyan.com-ի հետ զրույցում պատմել էր, որ հիվանդանց տեղափոխվելուց հետո երեխային կաթիլային էին միացրել, և դրանից 2-3 ժամ անց երեխան արդեն լավ էր զգում իրեն: Հունվարի 2-ին, սակայն, երեխայի վիճակը վատացել է, և նույն օրը գիշերը երեխան մահացել է: Երեխայի հայրը համոզված է, որ եթե առաջին իսկ օրվանից երեխան լիներ բժիշկների հսկողության տակ և ժամանակին քայլեր ձեռնարկվեին և  ամեն ինչ ինքնահոսի չթողնվեր, երեխան ողջ կլիներ:

168.am-ը փորձեց զրուցել հիվանդանոցի անձնակազմի հետ, պարզաբանումներ ստանալ բժիշկներից, սակայն կենտրոնում առայժմ չցանկացան խոսել այս մասին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս