
Իրանը հայտարարել է, որ ինքնուրույն պատրաստել է միջուկային վառելիք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է ինքնուրույն պատրաստել միջուկային վառելիք՝ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար:
Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել յուրաքանչյուր մտահոգությանը՝ կապված իր միջուկային ծրագրի հետ. «Իրանն ու ԱԷՄԳ-ն ունեն իրավաբանորեն թափանցիկ կապեր, որոնց մենք փորձում ենք պահպանել:
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր խնդիրներն առնչվում են հետագա հնարավոր գործունեությանը: Նախկինում մենք պատասխանել ենք բոլոր մտահոգություններին: Իրանը հանդիսանում է Միջուկային զենքի չտարածման կազմակերպության անդամ»:
Հիշեցնենք, որ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է վաղը, Թեհրանում, իսկ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին, Ալմա Աթայում: