Բաժիններ՝

ԵՄ-ը դիտարկում է Իսրայելի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. մամուլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները դիտարկում են Իսրայելի հանդեպ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, որպեսզի Թել Ավիվին ստիպեն դադարեցնել պաղեստինյան օկուպացված տարածքների բնակեցման գործընթացը:

Այդ պատժամիջոցները կարող են առնչվել ԵՄ-ի ու Իսրայելի միջև առևտրային համաձայնագրերին և մասնավորապես տարածաշրջանում իսրայելական ընկերությունների գործունեության սահմանափակմանը:

Այս կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չէ ԵՄ-ի այդ պլանների մասին: Նուլանդը հավելել է, որ ԱՄՆ-ը դեմ է Իսրայելի կողմից նոր բնակավայրերի կառուցմանը, ինչը չի նպաստում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս