Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները գրավել են 40 մարտական ինքնաթիռով օդանավակայանը. մամուլ

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի «Ալ-Ջարահ» օդանավակայանն ամբողջովին անցել է սիրիացի ապստամբների վերահսկողության ներքո: Բուն օդանավակայանից բացի, սիրիացի ապստամբների վերահսկողության տակ են անցել նաև հրամանատարական կետը, զորանոցները, ինչպես նաև 40 մարտական ինքնաթիռ:

Օդանավակայանը գտնվում է Հալեպ քաղաքի ծայրամասում և օգտագործվում է կանոնավոր բանակի կողմից՝ սիրիացի ապստամբներին հարվածներ հասցնելու համար: Նշվում է, որ սիրիացի ապստամբները ականանետերով, հրետանիով, տանկերով հարվածներ են հասցրել օդանավակայանի պաշտպանների դիրքերին, ինչից հետո սկսել են բոլոր կողմերից հարձակվել դրա վրա: Այդ օպերացիային մասնակցել է մի քանի բրիգադ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե սիրիացի ապստամբները գրավել են Եփրատ գետի վրա կառուցված Սիրիայի խոշորագույն ամբարտակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս