
Չելսին փորձում է ինձ բարոյապես կոտրել. Մալուդա

«Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդան, ով հեռացվել է հիմնական թիմի մարզումներից, նշել է, որ կպատմի իր և ակումբի միջև հարաբերությունների մասին ողջ ճշմարտությունը առաջիկա ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Չելսիի» հետ։
«Երբ պայմանագրիս ժամկետը լրանա, ես կպատմեմ ճշմարտությունը։
«Չելսին» փորձում է ինձ ներկայացնել որպես մի ֆուտբոլիստի, ով ցանկանում է գումար «պոկել» ակումբից ժամկետից շուտ պայմանագիրը խզելու համար։ Ակումբն ամեն ինչ անում է ինձ բարոյապես կոտրելու համար։ Սակայն նրանք հաշվի չեն առել այն փաստը, որ ես այս իրավիճակից չեմ ընկճվում», – 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մալուդան ոչ մի հանդիպման չի մասնակցել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը