Բաժիններ՝

Հայրիկյանի վրա կրակել են հայտնաբերված «Նագան»-ից. ԱԱԾ հաղորդագրությունը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից։ Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ հաղորդագրությունը։

«Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով պարզ է դարձել, որ դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից:

Կարդացեք նաև

Նախաքննությունը շարունակվում է, դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը:

Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս