Բաժիններ՝

Նիգերիան՝ Աֆրիկայի եռակի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր Հարավային Աֆրիկայում ավարտվեց «սև» մայրցամաքի ֆուտբոլի առաջնությունը։

Այս պատվավոր տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Նիգերիայի ազգային հավաքականը։ Եզրափակիչում նիգերիացիները 1։0 հաշվով հաղթել են այս առաջնությունում ամենաշատ անակնկալները մատուցած Բուրկինա Ֆասոյին։ Նիգերիայի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Սանդի Մբան (40ր.)։

Նիգերիան այս մայրցամաքը կներկայացնի կոնֆեդերացիաների գավաթում, որը կկայանա այս տարի Բրազիլիայում։

Նիգերիայի ազգային հավաքականն Աֆրիկայի չեմպիոն էր հռչակվել նաև 1980 և 1994 թվականներին, իսկ 2002, 2004, 2006, 2010 թվականներին նրանք նվաճել էին բրոնզե մեդալներ։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների համար պայքարում երեկ Մալին 3։1 հաշվով հաղթել էր գանային:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728