Բաժիններ՝

Օքսաննա Ֆյոդորովայի գեղեցկությունն անվիճելի է (լուսանկարներ)

«Միսս Տիեզերք» տիտղոսակիր գեղեցկուհի Օքսաննա Ֆյոդորովային թանկ կոսմետիկ միջոցներ և պրոցեդուրաներ պետք չեն՝ գեղեցիկ և գրավիչ լինելու համար: Ստորև ներկայացված են այն բոլոր մեթոդները, որոնք գեղեցիկ և հմայիչ տեսք ունենալու համար հասանելի են բոլոր կանանց:

Օգտակար խորհուրդներ մաշկի համար:  Օքսաննան խորհուրդ է տալիս առավոտը սկսել ցնցուղով: Այդ ընթացքում նա մաշկը թեթև մերսում է կաուչուկի խոզանակով: Այդկերպ նա լավացնում է մարմնի արյան շրջանառությունը, ձգում է մաշկը: Պրոցեդուրայից հետո մարմնին քսում է սնուցող կրեմ:

Մազերի արագ աճի համար: Օքսաննան խորհուրդ է տալիս կանոնավոր մերսել գլխի մաշկը, այնուհետև մազերին դնել սնուցող դիմակներ: Օրինակ, լավ արդյունք են տալիս ձվից, մեղրից և ձիթայուղից կամ ձվից, սև հացի և ջրի դիմակները:

Մարմինը տոքսիններից մաքրելու և օրգանիզմի առողջությունը պահպանելու  համար նա հաճախում է ռուսական բաղնիք և չի վախենում դրանից հետո սառը ջրում թրջվել: Օքսաննայի համար թարմացնող միջոց է դարձել ավանդական թեյ խմելու սովորույթը: Գեղեցկուհին որևէ կոնկրետ դիետա չի պահում, պարզապես չի չարաշահում խմորեղենը և քաղցրավենիքը, ժամը 18:00-ից հետո չի ընթրում և օրական խմում է 2լ-ից ոչ պակաս ջուր: Բացի այդ, Օքսաննային օգնում են ֆիզիկական վարժությունները, որոնք նա կատարում է շաբաթը մի քանի անգամ: Մարզասրահ և ֆիթնես կենտրոն այցելությունը նրան էներգիայով է ապահովում և օգնում է պահպանել հրաշագեղ մարմինը: Օքսաննան երբեք չի քնում առանց դիմահարդարումը դեմքից հեռացնելու: Դիմահարդարումը մաքրելուց հետո մաշկին քսում է գիշերային սնուցող քսուք և մի քանի ժամ անց նոր քնում է:

Կարդացեք նաև

Բեմ դուրս գալուց առաջ: Օքսաննան բեմ  դուրս գալուց առաջ հետևում է որոշակի պրոցեդուրաների: Նա ընդունում է սառը և տաք ցնցուղ, որից հետո մաշկին դնում է թրջոցներ: Դեմքը մաքրեք տոնիկով և ապա՝ տաք ջրի մեջ թրջած բամբակով մերսեք դեմքի մաշկը և հենց թաց վիճակում մաշկի մակերեսին քսեք հաստ շերտով սնուցող քսուք: Այնուհետև  սրբիչը թրջեք տաք ջրում և  ծածկեք դեմքը: Նորից դեմքին քսեք  սնուցող քսուքը և ապա հաջորդեք տաք ջրի մեջ թրջված սրբիչով:

Այս պրոցեդուրան 2-3 անգամ կրկնելուց հետո դեմքին քսեք թարմացնող լոսյոն և սառցե կտորով մերսեք: Սառույցից հետո դեմքին նորից քսում եք խոնավեցնող կրեմ և թեթև մերսումներ կատարում: Այս ամբողջական պրոցեդուրան կատարելուց հետո կարող եք դեմքը չորացնել: Կարող եք վայելել կիտրոնով կանաչ թեյ և փոքր-ինչ պառկել: Հանգստանալու ժամանակ շատ կարևոր է, որ ոտքերը գլխի մակարդակից բարձր գտնվեն: Եթե աչքերը հոգնած են, ապա կարող եք թեյի թուրմի թրջոցներ դնել: Կես ժամ հանգիստ, և Դուք կարող եք ողջ բեմը գրավել:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս