Պարույր Հայրիկյանի դիմումը քննության կառնվի մինչև վաղը 16:30-ը

Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու եւ գործի քննության առանձնահատկություններին:

ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:

ՍԴ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728