Առաջին սմարթֆոնները Ubuntu օպերացիոն համակարգով վաճառքի կհանվեն 2013թ.-ի հոկտեմբերին
Ubuntu օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները վաճառքի կհանվեն 2013թ, հոկտեմբերին, և ոչ թե 2014-ին, ինչպես կանխատեսվում էր առաջ: Այս մասին հայտնում է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով Մարկ Շաթլուորթին, ով Canonical ընկերության ղեկավարն է, որը զբաղվում է այդ Linux-դիստրիբյուտորի մշակմամբ:
Նա հայտնել է, որ սարքավորման վաճառքը կսկսվի երկու խոշոր աշխարհագրական տարածաշրջաններում, սակայն չի հստակեցրել, թե խոսքը որ տարածաշրջանների մասին է: Նա ոչինչ չի հայտնել նաև սարքի գնի և տեխնիկական բնութագրիչների մասին:
Ubuntu for smartphones-բջջային օպերացին համակարգով սարքավորման առաջին փորձարկումները տեղի կունենան այս տարվա փետրվարի վերջին: