30-35 տարի է հարկավոր զուգարանների գումարը պետբյուջե վերադարձնելու համար. մամուլ
«Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից 124 մլն դրամ (340 հազար դոլար) է հատկացվել 2 բիոզուգարան ձեռք բերելու համար։ Դրանցից մեկը տեղադրվելու է Տաթևի ճոպանուղու մոտ, մյուսը՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Ե՛վ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և՛ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ընդամենը 2 զուգարանի համար ահռելի գումարներ տրամադրելու քայլն արդարացնելու նպատակով լրագրողներին համոզում էին, թե ծրագիրը բիզնեսի տեսանկյունից շահավետ է, և 200 դրամ մուտքավճարով այդ գումարները հետ են գալու ՀՀ պետբյուջե։
Թե որքանով է իրատեսական այս ծրագիրը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց հասարակ թվաբանական հաշվարկ կատարելով. 124 մլն դրամը հետ բերելու համար հարկավոր է 635 հազար այցելու։ Եթե ընդունենք, որ օրական այդ զուգարաններից կարող է օգտվել 50 այցելու, կստացվի՝ հարկավոր է մոտ 30-35 տարի, որպեսզի 124 մլն-ն վերադառնա պետբյուջե»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։