
Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է այաթոլլահ Բաղեր Խարազիի սկանդալային հայտարարությանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազիի հայտարարությանը, որում նա տարածքային հավակնություններ էր ներկայացրել Ադրբեջանի հանդեպ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը չի մեկնաբանում անհեթեթ ու անհիմն հայտարարություններ:
Հիշեցնենք, որ Խարազին օրեր առաջ հայտարարել էր, թե մտադիր է Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը և Իրանի նախագահ ընտրվելու դեպքում վերադարձնել «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը: Ընդ որում՝ Խարազին խոստացել էր դրան հասնել առանց մեկ կաթիլ արյուն թափելու: