Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հեղինակը ձերբակալվել է

News.shanttv.com կայքի հաղորդմամբ` երեկ երեկոյան ձերբակալվել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հեղինակը: Կայքը մասնավորապես գրում է.

«Մեր ունեցած  նախանական  տվյալներով, երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:  Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ` հունվարի 31-ի կեսգիշերին մոտ, Երևանի Տպագրիչների 9 հասցեում գտնվող տան դիմաց մահափորձ էր  կատարվել Պարույր Հայրիկյանի դեմ: Նախագահի թեկնածուն վիրավորվել էր կրծքավանդակի շրջանում: Նա  տեղափոխվել էր Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»:

Պարույր Հայրիկյանը նույնպես անդրադարձել է վերջին զարգացումներին.

«Յունվարի 31-ի հանցագօրծութեան՝ մահափորձի վերաբերեալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախօս թափթփուկների համար։
Շատ բան ասել չեմ կարող․

Կարդացեք նաև

ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՍԿՍՈՒԱԾ Է։

Կարծում եմ Պաշտօնական տեղեկատվութեուն էլ կլինի։

29սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։

Լավ լինենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պարույր Հայրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս