
BMW M9 կամ՝ Aston Martin-ի «կործանիչը» (լուսանկարներ)

Դատելով շքեղ արտաքինից՝ մասնագետներն արդեն ասում են, որ BMW-ի M9 սուպերմեքենան շուկայում «կնեղի» այնպիսի հնաբնակների, ինչպիսիք են Aston Martin DB9-ը, Audi A8-ը և Mercedes CL-ը։
Սուպերմեքենան նախագծվել է BMW-ի 7-րդ սերիայի մոդելի հիմքի վրա։ Դիզայնի հեղինակը ռումինացի մասնագետ Ռազվան Ռադիոնն է։
Մեքենայի տեխնիկական պարամետրերը հայտնի չեն։ Արտադրողն առայժմ գաղտնի է պահում ամենահետաքրքիր մանրամասները՝ ցանկանալով դրանք բացահայտել պրեմիերայից անմիջապես առաջ։ Սակայն երբ կկայանա պրեմիերան՝ նույնպես մեծ գաղտնիք է։