Փոխարժեքը կայունանում է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 6-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.04 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.13%-ով։
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 4 միլիոն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 405, վաճառվում՝ 408 դրամով