
Քիմ Քարդաշյանը կարող է համարվել հղիության ընթացքում ամենաշատ գիրացած աստղը (լուսանկարներ)

Ջեսիկա Սիմփսոնին ընդունված է համարել հղիության ընթացքում ամենաշատ գիրացած աստղը, սակայն ինչպես գրում է woman.ru կայքը, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը կարող է գերազանցել նրա ռեկորդը:
Օրերս մոդելին պապարացիները լուսանկարել են Լոս Անջելեսում իր փաստաբանի գրասենյակի տարածքում: Քիմն այս անգամ հրաժարվել էր որովայնը ծածկող լայն հագուստներից: Նա սպորտային հագուստ է կրել, որն ամբողջությամբ ցուցադրել է մարմինը:
Կայքի փոխանցմամբ` Քիմն էլ է հասկանում, որ «ռիսկային գոտում» է գտնվում. մոդելը չի դադարեցնում մարզասրահ հաճախել: Ի դեպ, նրա մարզիչը հավաստիացնում է, որ երեխա ունենալուց հետո շատ կարճ ժամանակահատվածում կնիհարի և առավել քան երբևէ գեղեցիկ կառուցվածք կունենա: