
Զարուհի Փոստանջյանը զգուշացնում է

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթը հղեց ՀՀ գործող նախագահին և ներկայացնելով երկրում տիրող վիճակը՝ ասաց. «Զգուշացնում եմ Ձեզ, որ մոլորության մեջ չընկնենք, մենք չենք խաղում: Եվ Ձեզ թվացող ամենահնարավոր խաղը չի հանդուրժվելու և դառնալու է անհնար»։ Զ. Փոստանջյանի խոսքով՝ իրենք զինված են անսահման հավատով և ամեն ինչ անելու են, որ երկրում տիրի սահմանադրական իրավունքի մթնոլորտը: Պատգամավորը նշեց, որ փետրվարին կլինի ընտրական հեղափոխություն, ապա հավելեց՝ «Միասի՛ն՝ հնարավոր է»: