Անդրիաս Ղուկասյանը մասո՞ն է (լուսանկար)

«Էդ նշանը զարկել ես գլխարկիդ, որ ի՞նչ անես»,- ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի մասին ֆեյսբուքյան իր էջում կես կատակ, կես լուրջ գրել է օգտատեր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը) : Վերջինս այդ նշանը նմանեցրել է մասոնական շարժման խորհրդանիշի հետ:

 

 

And

Կարդացեք նաև

Այս առումով հետաքրքիր է պարզել, թե ովքե՞ր են մասոնները և ի՞նչ ծագում նրանք ունեն: «Մասոն» բառը ծագում է ֆրանկ-մասոն բառից, որը «ազատ քարագործ»: Ինչ վերաբերում է մասոնական շարժմանը, ապա այն ունի բավական հարուստ նախապատմություն, որը շատ դեպքերում շղարշված է առասպելներով, ինչը շատ դեպքերում պատմաբաններին թույլ չի տալիս բացահայտել մասոնների իրական ծագումը: Ըստ վարկածներից մեկի` մասոնները համարվում են Տամպլիերների ժառանգորդները, իսկ Տամպլիերների օրդենն իր հերթին առաջացել է Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում:

12-րդ դարի սկզբին, երբ Երուսաղեմն արդեն լցվել էր հազարավոր ուխտավորներով, և նրանք զրկված էին պաշտպանությունից, ֆրանսիացի ասպետ` Հուգո դե Պեյեն անունով, իր վրա վերցրեց ուխտավորների և Տիրոջ գերեզմանի պաշտպանությունը` մի քանի ազնվականների հետ` հիմնելով առաջին ասպետական օրդենը: Իսկ Երուսաղեմի թագավոր Բոլդուին 1-ինն անձամբ ասպետներին հատկացրեց նստավայր` մի շինություն, որը մոտ էր Տիրոջ գերեզմանին, և, ըստ ավանդազրույցի, հենց այդ տեղում է եղել Սողոմոն թագավորի վանքը: Այսպես առաջացել է  վանքապահները կամ տամպլիերները անվանումը (ֆրանսերեն` «le temple» նշանակում է վանք):

Ինչ վերաբերում է բուն մասոնականությանը, ապա այդ եզրույթն առաջին անգամ հանդիպում է «Հելիուելյան ձեռագիր» բանաստեղծության մեջ, որը հայտնաբերվել է Բրիտանական թանգարանում և տպագրվել 1840 թվականին:

Մասոնական օթյակները գործել են Անգլիայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում` խիստ գաղտնիության պայմաններում` լրջորեն ուշադրություն դարձնելով մարդու իրավուքների և բողոքականության վրա: 1717 թ. հուլիսի 24-ին առաջին անգամ բաց գործունեություն սկսեց ծավալել Լոնդոնի մասոնական Մեծ օթյակը: Հենց այս ամսաթիվն են բազմաթիվ ուսումնասիրողներ համարում մասոնական շարժման հիմնադրման սկիզբը:

Ավելացնենք, որ որպես հայտնի մասոնների թվում նշվում են այնպիսի անուններ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահներ Թեոդոր Ռուզվելտը, Բենջամին Ֆրանկլինը, Հարրի Թրումենը, գրող Մարկ Թվենը, կոմպոզիտորներ Ժոզեֆ Հայդնը, Ֆոլֆգանգ Մոցարտը և այլն:

Վերադառնալով Անդրիաս Ղուկասյանին` մեր կողմից նշենք, որ նրա գլխարկի վրայի նշանը իսկապես որոշակի նմանություն ունի մասոնական խորհրդանիշի հետ, բայց առայժմ բավարար հիմքեր մեզ չի տալիս ենթադրելու, որ Անդրիաս Ղուկասյանը ինչ-որ կապեր ունի մասոնական օթյակների հետ:

Տեսանյութեր

Լրահոս