
Արմեն Ռուստամյանը ստիպված է հիասթափեցնել նախագահի թեկնածուներին

Այսօր Աժ-ի հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատամյանը, անդրադառնալով ՀՅԴ-ի`ընտրություններին չմասնակցելու որոշմանը, նշեց, որ իրենց չմասնակցության պատճառներից մեկը իշխանության լիակատար չարաշահումն է: Պատգամավորի խոսքով` դա չի նշանակում, թե իրենք դադարեցրել են պայքարը: Իրենք պարզապես հրաժարվում են պարտադրված խաղի կանոններից: Ա. Ռուստամյանն այնուհետ խոսեց այն մարդկանց մասին, ովքեր որոշել են մասնակցել ընտրություններին։ «Թվում է՝ նրանք պետք է ուրախ լինեն, որ դաշտը մնացել է իրենց ու կարող են միավորվել և լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը: Ոչ ոք նրանց չի խանգարում, իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև չմասնացողների գումարային տոկոսը կազմում է 45%՝ արձանագրված Ազգային ժողովի ընտրություններով, որից իրենք անհամեմատ հեռու են»,- ասաց Ա. Ռուստամյանը: