Բաժիններ՝

Էլ. առևտրի միջոցով ձեռք բերված առաքանին կազմում է ՀՀ մտից փոստի մոտ 80%-ը

Հայաստանի վիճակագրության համար մեկնաբանություններ ստանալու նպատակով Մեդիամաքս-ը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի և հասարակության հետ կապերի ծառայություն:

Այստեղ տեղեկացրել են, որ 2012թ.-ին Հայաստան մուտք է գործել մոտ 176 320 էլեկտրոնային առեւտրի միջոցով (Ebay, Amazon եւ այլն) ձեռք բերված առաքանի՝ մտից փոստի մոտ 80%-ը:

Նախորդ տարվա համեմատ, նշված կայքերից առաքանիների քանակը ավելացել է մոտ 40 %-ով: Առաքանիների ամենամեծ ծավալը արձանագրվել է 2012թ. նոյեմբերին:

Մուտք գործած ապրանքների միջին գնի վերաբերյալ Հայփոստ ընկերությունը տեղեկատվություն չունի:

Մեդիամաքս

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս