Իրանը կարող է ատոմային ռումբ ստեղծել 4-6 ամիս անց
Իսրայելական ISRAland պորտալի փոխանցմամբ՝ Թեհրանն օժտված է բոլոր հնարավորություններով՝ միջուկային զենքի ստեղծման համար: Ատոմային ռումբ ստեղծելն Իրանից կպահանջի 4-6 ամիս: Այս կարծիքին է իսրայելական Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (INSS) ղեկավար Ամոս Յադլինը:
Նախկինում Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Յադլինը Թել Ավիվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ պատժամիջոցներ ձեռնարկել Իրանի դեմ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի կեսերին հրապարակավել էր ԱՄՆ կառավարական զեկույցը, որում նշված էր, որ Իրանը միջուկային զենք կստեղծի մինչև 2014 թվականի կեսերը: