
Իրանը վերածվում է տարածաշրջանում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտահանողի

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ընթացիկ տարում (սկսվել է 2012 թվականի մարտի վերջերից) 32.3 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան երկրներ՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
Հաշվետու ժամանակահատվածում Իրանն արտահանել 9461 գվտ/ժամ էլեկտրաէներգիա: Իրանն էլեկտրաէներգիայով է փոխանակավում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ադրբեջանը (Նախիջևան), Իրաքն ու Աֆղանստանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Իրանը հարևան երկրներ է արտահանել 8.6 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանխատեսումների համաձայն՝ մոտ ժամանակներս այդ ցուցանիշը կհասնի 10 միլիարդ կվտ/ժամի: Ներկայումս Իրանը ձգտում է վերածվել տարածաշրջանի խոշորագույն էլեկտրաէներգիա արտահանողի: