Բաժիններ՝

Հարկերի կեսն ապահովվել է ԱԱՀ-ի հաշվին

Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 878.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 100% կատարողական: 2011 թվականի համեմատ նշված եկամուտներն աճել են 13% ով կամ շուրջ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 749.3 մլրդ դրամ, որի 49.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 369.7 մլրդ դրամ և 12.5%-ով կամ 41.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 231.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 138.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ևԲ ներմուծման, ևԲ ներքին շրջանառության աճի հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 49.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 33.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 16.1 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 42.3%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 18.3%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 25.2%-ով կամ 9.9 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 118.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 21.3%-ով կամ 20.8 մլրդ դրամով:
2012 թվականին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 91.7 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.2%-ը և 12.9%-ով կամ շուրջ 10.5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 43 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.7% ը և 18.6%-ով (6.8 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:
2012 թվականին պետական բյուջե են մուտքագրվել 23.8 մլրդ դրամ պետական տուրքեր` ապահովելով տարեկան ծրագրի 112.4% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված մուտքերն աճել են 6.5% ով կամ 1.5 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 14.9 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 28.4%-ով (5.9 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 26.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.5%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված եկամուտներն աճել են 2.1 անգամ (13.9 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռո¬յալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 15.7 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 12.2 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` շուրջ 5.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.2 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 330.1 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 467.4 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 387.4 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, շուրջ 176.8 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 1.7 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 21.2% ով կամ 3.3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի եկամուտները կազմել են շուրջ 129.1 մլրդ դրամ: 2011 թվականի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 4.5% կամ ավելի քան 5.6 մլրդ դրամ:
2012 թվականի ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 12.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 85%-ը: Նշված գումարից 615.9 մլն դրամը ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 2.1 մլրդ դրամ է մուտքագրվել Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրիե շրջանակներում: Ավելի քան 7.7 մլրդ դրամ է ստացվել Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար ստացված դրամաշնորհների գծով, որից 1.9 մլրդ դրամը` կրթական երկրորդ ծրագրի, 1.7 մլրդ դրամը` դատաիրավական ծրագրի շրջանակներում, որը 2012 թվականի բյուջեում նախատեսված չէ, և 4.2 մլրդ դրամը` բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում: 1.8 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 76.4%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 86.7%: Շեղումը պայմանավորված է բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ստացված միջոցների ցածր կատարողականով, որը կազմել է 57.1%: 2011 թվականի համեմատ ստացված դրամաշնորհները նվազել են 54.8%-ով կամ շուրջ 14.9 մլրդ դրամով:
2012 թվականին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 48.8 մլրդ դրամ` 11.1%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 21.9 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 96%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 127.5% կատարողական: Այլ եկամուտների ծրագրի գերազանցումը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և  ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներից մուտքերի հաշվին, որոնք համապատասխանաբար 494.2 և 28.1 տոկոսով գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները` կազմելով 5.3 մլրդ դրամ և 6.5 մլրդ դրամ:
297.8 մլն դրամ է մուտքագրվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից, որը 69.2%-ով գերազանցել է ծրագիրը:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 829.2 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 109.3% ը:
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 6.7 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի 127.1%-ը և 11.2%-ով գերազանցելով 2011 թվականի փաստացի ցուցանիշը:
Ավելի քան 8.5 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով, որոնց տարեկան ծրագիրը  կատարվել է 93%-ով:
Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 676.4 մլն դրամ` 11.3%-ով գերազանցելով ծրագրային ցուցանիշը և 46.8%-ով` նախորդ տարվա ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 25.5 մլրդ դրամ (որից 21.9 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում)` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 97.6%-ը` 11.2%-ով կամ շուրջ 2.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
2011 թվականի համեմատ այլ եկամուտներն աճել են 11.9% ով կամ շուրջ 5.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված մուտքերի աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս