Բաժիններ՝

Մտադիր են պարզել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը

ԱՄՆ-ում 2012թ. նոյեմբերի 20-ին մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել՝ երգչուհու մահվան պատճառները պարզելու նպատակով: Փաստաբանը դեռևս ուսումնասիրում է նյութերը:

168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ երգչուհու հարազատներն այդպիսով փորձում են պարզել, թե ինչպե՞ս կարող էր լեղապարկի վիրահատության արդյունքում մահ արձանագրվել: Այն էլ՝ ԱՄՆ-ի պես երկրում, որտեղ այդչափ զարգացած է բժշկությունը: Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը վիրահատվել էր «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում:

Այդ օրերին նշվում էր, որ մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են եղել: Ի դեպ, մինչ օրս չեն հրապարակվել նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Ֆլորա Մարտիրոսյանի մահվանից հետո երկար ժամանակ բոլորը՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, զարմացած էին, թե ինչպե՞ս կարող էր նման պարզ վիրահատությունից հետո մահ արձանագրվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս