Թե ինչպես ծառից իջեցրին ԱԺ հարևանությամբ ինքնասպանության փորձ կատարողին (լուսանկարներ)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 13.56-ին ԱԻՆ-ը տեղեկատվություն էր ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել էր ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ էր օգնություն:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել  Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 2-ին, վերոնշյալ քաղաքացին Երևանի Գ. Նժդեհի հրապարակում սպառնացել է ինքնասպա­նություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում: Փրկարարները և ոստիկանները կարողացել են ժամանակին կանխել Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը:

Shamshyan.com կայքում տեղադրվել են լուսանկարներ, որտեղ կարող եք տեսնել` ինչպես են փրկարարները ծառից իջեցնում ինքնասպանության փորձ կատարողին:

15 1 2 3 4 5 6 7 8 9 11 12

Տեսանյութեր

Լրահոս