Ազգային ժողովի մոտ բարձրացել էր ծառն ու չէր ուզում իջնել

Փետրվարի 3-ին, ժամը 13.56-ին ԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 շենքի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և չի ցանկանում իջնել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ Աի արձագանքման խումբը: Փրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել  Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 2-ին, վերոնշյալ քաղաքացին Երևանի Գ. Նժդեհի հրապարակում սպառնացել է ինքնասպա­նություն գործել` ցած նետվելով դեպի գետնանցում: Փրկարարները և ոստիկանները կարողացել են ժամանակին կանխել Ա. Սարգսյանի ինքնասպանության փորձը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728