
Մադագասկարում սարդոստայնից ստեղծել են բացառիկ ոսկեգույն զգեստ (լուսանկարներ, տեսանյութ)

Gazeta.ua-ի փոխանցմամբ` Մադագասկար կղզում ապրում են բացառիկ սարդեր, որոնք իրենց սարդոստայնը հյուսում են ոսկեթելերից: Սարդի այդ «ոսկուց» բավական շատ հավաքելու դեպքում, կարելի է ստանալ մետաքսաթել և կարել զգեստ, որը կունենա բնական ոսկու գույն:
Վերջին երեք տարիներին հենց դրանով են զբաղվում դիզայներներ Սայմոն Պիրսն ու Նիկոլաս Գոդլին: Նրանց ստուդիան գտնվում է Մադագասկար կղզու մայրաքաղաք Անտանանարիվուում: Այստեղ նրանք սարդի «ոսկուց» կարել են ժամանակակից զգեստներ:
Այդ հարցում նրանց օգնել են մոտ 80 տեղաբնակներ, որոնք հավաքել հարյուր հազարավոր այդպիսի սարդեր, որոնց տարիների աշխատանքն էլ սկիզբ է դրել դիզայներների ստեղծագործական գործունեությանը: