Թաթա Սիմոնյանի և Կրիստինա Օրբակայտեի նոր տեսահոլովակը (լուսանկարներ, տեսանյութ)

ArmStar-ը տեսանյութ է տեղադրել այն մասին, թե ինչպես են  նկարահանվում Թաթայի և Կրիստինա Օրբակայտեի նոր տեսահոլովակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն ավարտվել են Թաթա Սիմոնյանի ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեի  նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:  Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը պատմել է, որ տեսահոլովակը նկարահանվել է հոլիվուդյան ստուդիաներից մեկում` նորագույն տեխնոլոգիաներով: Հատուկ տեսահոլովակի համար, հնարավոր է եղել վարձակալել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում օգտագործված լեգենդար ավտոմեքենաներից մեկը: Նկարահանման աշխատանքներին մասնակցել է պրոֆեսիոնալ դերասանական կազմ, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է  Վահիկ Փիրհամզեին: Երգն ու տեսահոլովակը սիրո և ամուսնության մասին են: Այդ պատճառով որոշ տեսարաններում Կրիստինա Օրբակայտեն հանդես է գալիս հարսանեկան զգեստով: Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքը` Ավետ Բարսեղյանինը:

tatagal2 tatagal3 tatagal4 tatagal5 tatagal6

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս