Կարլա Բրունիի հավերժ գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)
Կարլա Բրունին` նախկին մոդելը և Ֆրանսիայի նախկին նախագահի կինը, չնայած իր տարիքին, շարունակում է մնալ էլեգանտության և կանացիության էտալոնը: Կարլա Բրունին մշտապես հետևում է իր կազմվածքին և սննդակարգին:
Կարլա Բրունիի սննդակարգը: Ճիշտ սննդի երկրպագուներից է, և պատահական սնունդ երբեք չի հայտնվի նրա սեղանին: Նախաճաշից և ճաշից առաջ Կարլան խմում է 1 բաժակ մաղադանոսի հյութ, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մաքրում է օրգանիզմը և թարմացնում է դեմքի գույնը: Առավոտյան Կարլան ուտում է կարագով հաց, և ըստ նրա՝ կարագը հարթեցնում է մաշկը: Սուպեր-մոդելի սննդակարգի անբաժան մասն են կազմում մյուսլին, աշորայի հացը, ընկուզեղենը, կաթնեղենը, ձուն, բանջարեղենը, ոչ յուղոտ ձկնեղենը և ծովամթերքները, ինչպես նաև՝ ելակը: Կարլան գործնականում չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ և քաղցրեղեն: Բանկետներից հետո Կարլան բեռնաթափման օրեր է հայտարարում և այդ ընթացքում խմում է միայն կանաչ թեյ և խնձորի հյութ: Կարլան զբաղվում է յոգայով և տեկտոնիկ պարային մարմնամարզությամբ: Նորաձևության ամսագրերը պնդում են, որ Կարլան օգտագործում է մեզոթերապիա, որի հետևանքով էլ նրա դեմքին բացակայում են պիգմենտային բծերը, կնճիռները:
Կարլայի մազերի ոճը: Նա համարում է, որ նորաձև մազերի կտրվածքները «գալիս և գնում են», իսկ ահա երկար մազերը միշտ մնում են կանացիության գրավականը: Նրա մազերի գույնը բաց շագանակագույն է, էֆեկտի համար տոնիկա է օգտագործում:
Բոտեքս, պլաստիկ վիրահատություն: Մաշկը երիտասարդ պահելու համար Կարլան չի պառկում արևի տակ և օգտվում է թեթև մերսման ծառայությունից: Իսկ կնճիռների դեմ պայքարելու համար օգտագործում է հանրաճանաչ «Բյուստեր գրոգը», որը պատրաստվում է նարնջի հյութից և զանազան խոտերից: Կարլան դեռ 1991թ. վիրահատել էր իր քիթը, իսկ նրա վերին շրթունքը բոտեքս է արված:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ