Բաժիններ՝

Սելիմի լեռնանցքը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզ Սևան-Գավառ, Սևան-Ճամբարակ, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի, Սոտք-Քարվաճառ, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր, Շիրակի մարզի Ցողամարգ-Ամասիա, Վայոց ձորի մարզի Եղեգիս-Երևան (Ելփին գյուղի հատված) ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Ապարանի և Թալինի շրջանների միջհամայնքային ավտոճանապարհները,  Մեղրի-Քաջարան (30-րդ կմ) ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող, ինչպես նաև Տիգրանաշեն գյուղի հատվածները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս