Բաժիններ՝

Արդի Անգլերեն-հայերեն բառարանն՝ արդեն առցանց

Անկյունաքար հրատարակչության «Արդի Անգլերեն-հայերեն բառարանից» արդեն հնարավոր է օգտվել առցանց՝ http://www.dict.am կամ http://www.dictionaryarmenian.com հասցեներով։ Այս մասին 168.am-ը տեղեկանում է ARMSCOOP գիտական ցանցից:

«Անկյունաքար» հրատարակչության «Արդի Անգլերեն-հայերեն բառարանն» առաջին տպագիր հրատարակությամբ լույս է տեսել 2010թ.։ Այս բառարանն ընդգրկում է 114.000 բառ և արտահայտություն և արտացոլում է երկու լեզուների արդի ամենատարբեր ոլորտներին վերաբերող նորագույն բառապաշարը՝ գիտական, տեխնիկական, համակարգչային, հեռահաղորդակցման, կրոնական, հասարակագիտական, կենսաբանական և այլ ոլորտների վերաբերյալ։ Հաշվի առնելով անգլերենի հարուստ դարձվածաբանությունը՝ բառարանը կազմողները հատուկ ուշադրություն են դարձրել դարձվածքների և դարձվածային բայերի, ինչպես նաև խոսակցական բառերի և արտահայտությունների ներառմանը։

Կազմողներն օգտվել են 1868-ից 2010-ն ընկած ժամանակահատվածում լույս տեսած երկլեզու և բացատրական, մասնագիտական և ընդհանուր բնույթի բազմաթիվ բառարաններից, ինչպես նաև ներմուծել են մի շարք մասնագիտական եզրույթներ։ Ընդ որում, նախևառաջ ներկայացված են հայեցի տարբերակները, իսկ նորագույն փոխառությունները նշված են այն եզրույթների  դեպքում, որոնց համար հայերեն հաջողված համազորներ չկան կամ էլ որոնք գործածվում են հայերեն տարբերակներին զուգահեռ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս