Բաժիններ՝

Բոլոր ճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս