
Ով որքանով է օգնել Հայաստանին

2012 թվականին Հայաստանն արտերկրից ստացել է 58.7 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, ինչը 2.6%-ով ցածր է 2011 թվականի ցուցանիշից։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրության կողմից այսօր հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցում։
Զեկույցի համաձայն, ամենախոշոր նվիրատուն նախորդ տարվա ընթացքում եղել է Չինաստանը։ Այս երկրից Հայաստան է առաքվել 18.6 միլիոն դոլարի օգնություն, որն ընդհանուրի 31.7%-ն է։ Նշենք, որ մարդասիրական օգնության առյուծի բաժինը չինական ավտոբուսներն են։
Երկրորդ խոշոր նվիրատուն ԱՄՆ-ն է, որը 2012 թվականին Հայաստան է առաքել 11.7 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն (19.9%)։
Երրորդ տեղում Շվեյցարիան է՝ 4.4 միլիոն դոլար (7.5%)։
Ռուսաստանից նախորդ տարվա ընթացքում Հայաստանին ուղղված մարդասիրական օգնության ծավալը 608.1 հազար դոլար, որն ընդհանուր մարդասիրական օգնության ծավալի 1%-ն է։