 
                        Դեդ Հասանի վրեժը շարունակվում է. սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ռուֆատ Նասիբովը
 
                                    Սուխումիում Աստամուր Գուլիայի (Աստիկ Սուխումսկի) սպանությունից անմիջապես հետո, զոհված «օրենքով գողերի» ցուցակը համալրվել է ևս մեկով: Այս անգամ մարդասպանի արձակած գնդակին զոհ դարձավ Ռուֆատ Նասիբովը (Ռաֆո Գյանջիսկի)։ Նա վերջերս թագադրված ադրբեջանցի երկու «օրենքով գողերից» մեկն էր։
Սպանությունը կատարվել է Մոսկվայում հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը։ Ուշագրավն այն է, որ «Փրայմ Կրայմ»-ի տեղեկություններով, Նասիբովի մարմինը դեռևս հայտնաբերված չէ, ինչի պատճառով այդ պատճառով էլ սպանության հանգամանքները դեռ անհայտ են մնում:
Նշենք, որ թե Գուլիան, թե Նասիբովը համարվում էին Ասլանի Ուսոյանին հակառակորդ ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի կլանի անդամներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        