Բաժիններ՝

Ամենից բարձր վարձատրվում են Սյունիքի, ամենից ցածր՝ Արագածոտնի մարզի աշխատողները

Ամսական միջին անվանական աշխատավարձը Արագածոտնի մարզում 2012 թվականին եղել է 82 988 դրամ, իսկ Սյունիքում՝ 145 093 դրամ։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրության կողմից այսօր հրապարակված  «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հուվար-դեկտեմբերին» զեկույցում։

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության տարածքում ամենից նախանձելի վիճակում գտնվում են սյունեցի աշխատավորները։ Նրանք ավելի բարձր են վարձատրվում, քան Երևանում աշխատողները (131 359 դրամ)։

Երևանի վարձու աշխատողները՝  վարձատրության չափով, երկրորդ տեղում են։ Նրանց հաջորդում են Արմավիրի և Կոտայքի մարզերը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է, համապասխանաբար, 104 937 և 104 312  դրամ։

ashxatavardzer

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728