Հայրիկյանով մտահոգված է նաև ԺՀՄԻԳ ղեկավարը

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ: «Ես բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք կարող են ավելի բարդացնել իրավիճակը: Միևնույն ժամանակ, համապատասխան կառույցները պետք է իրականացնեն այս հանցագործության մանրակրկիտ հետաքննություն  և պարզեն մեղավորներին»,- ասել է Լենարչիչը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն արդեն սկսել են դիտորդական առաքելություն իրականացնել փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728