
Տիգրան Սարգսյան. «Այս պահին ոչ մի վարկած, այդ թվում՝ արտաքին ուժերի վերաբերյալ, չի բացառվում»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիվանդանոցում Պարույր Հայրիկյանին տեսակցելուց անմիջապես հետո հանդիպել է լրագրողներին և ասել, որ վիրահատությունից հետո վերականգնման փուլը սպասվածից շատ ավելի արագ է գնում: «Պարույր Հայրիկյանի տրամադրությունը բավական բարձր է»,- ասել է ՀՀ վարչապետը և հավաստիացրել, որ Պ. Հայրիկյանն իրեն շատ լավ է զգում և զրույցի ընթացքում անգամ կատակներ է արել: Անդրադառնալով հանցագործության հնարավոր վարկածներին՝ Տ. Սարգսյանն ասաց, որ այս պահին ոչ մի վարկած, այդ թվում՝ արտաքին ուժերի վերաբերյալ, չի բացառում: «Առավելագույն տեղեկատվություն է հավաքվում, մասնագետները տալիս են եզրակացություններ, որպեսզի այս կամ այն վարկածը մանրակրկիտ քննարկվի»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Պարույր Հայրիկյանին տեսակցելու էր եկել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով, սակայն, հեռացավ՝ առանց որևէ մեկնաբանության: