 
                        Դերենիկ Դումանյան. «Հայրիկյանի վիճակը բավարար է, տրամադրությունը՝ բարձր»
 
                                    Քիչ առաջ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»՝ Պարույր Հայրիկյանին կրկին տեսակցելու է այցելել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: «Պարույր Հայրիկյանի վիճակը բավարար է, տրամադրությունը՝ բարձր: Տրամադրված է՝ ինչպես միշտ: Հայրիկյանի հետ քննարկել ենք նրա առողջական վիճակը, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարը:
168.am-ի հարցին, թե՝ ինչո՞վ եք պայմանավորում կատարվածը, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Իրավապահ մարմինները կհայտնեն իրենց կարծիքը, հետագայում հետևություններ կանենք: Սա շատ նուրբ հարց է: Մեզ պետք չեն շտապ կարծիքներ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        