
Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է գրանցվել (տեսանյութ)

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է գրանցվել. Նախնական տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ: Կան նաև վիրավորներ:
Պայթյունից հետո դեպքի վայրում են հավաքվել անվտանգության, շտապօգնության ու հրշեջ ծառայությունների աշխատակիցները: Պայթյունի հետևանքով վնասվել է դեսպանատան պահակակետը: Անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ գործողություններ անցկացնում երկրորդ հնարավոր պայթյունի կանխման ուղղությամբ: Պայթյունի պատճառները դեռ մնում են անհայտ: