Արամոն՝ Պ. Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին իրենց հոգևոր աջակցությունը ցուցաբերելու են եկել երգարվեստի ներկայացուցիչները՝ Արամոն և Արսեն Գրիգորյանը (Մրո):
Արամոն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցնցված է լուրից. «Ես հակիրճ կլինեմ, կարծում եմ`սա հարված էր մեր պետականությանն ու ժողովրդին: Անձամբ ճանաչում եմ Պարույր Հայրիկյանին, նրա հետ ծանոթացել եմ մշակութային և ոչ քաղաքական պայմաններում: Շատ լավ տպավորություններ եմ ստացել: Վերջին անգամ հանդիպել ենք «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Մի փոքր զրուցեցինք:
Ես եկել եմ այստեղ իմ հոգևոր աջակցությունը ցուցաբերելու համար: Պարույր Հայրիկյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում. նա ուժեղ մարդ է»: