Բաժիններ՝

Գերմանիայի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 22-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը երկրի նախագահին առաջարկելու է այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները նշանակել սեպտեմբերի 22-ին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության գլխավոր քարտուղար Հերման Գրոեն:

Ենթադրվում է, որ Նախարարների կաբինետը տվյալ առաջարկը պաշտոնապես ներկայացնելու է հաջորդ շաբաթ: Գերմանիայի խորհրդարանի լիազորությունների ժամկետը կազմում է 4 տարի, խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունից պահանջվում է հաղթահարել նախընտրական 5 տոկոսանոց շեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728