
ԿԸՀ-ն առայժմ չի մեկնաբանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ որևէ մեկնաբանություն չի անում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված հարձակման կապակցությամբ` ուշի-ուշով հետևելով նրա առողջական վիճակին: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Թերևս Պ.Հայրիկյանի առողջական վիճակով է պայմանավորված ԿԸՀ-ի վերջնական դիրքորոշումը՝ հետաձգել ընտրությունները, թե ոչ։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում զինված հարձակում է կատարվել Պ.Հայրիկյանի վրա իր իսկ տան մուտքի մոտ։ Դեպքի վայրում արձակվել է երկու կրակոց, որոնցից մեկը դիպել է Պ.Հայրիկյանին, իսկ մյուս գնդակը՝ 7.62 տրամաչափի հայտնաբերվել է դեպքի վայրում։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ։