
Իրանն ու Ադրբեջանը քննարկելու են համատեղ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի «Արաս» ազատ տնտեսական և առևտրի գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին մոտ օրերս ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանը շահագրգռված է Ջուլֆայի, Աստարայի ու Բիլյասուվարի սահմանային անցակետերում համատեղ ազատ առևտրային գոտիների ձևավորման մեջ:
«Արաս» ազատ առևտրի գոտին գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի ու Նախիջևանի սահմանների մոտ: Սկզբնական շրջանում այդ գոտու տարածքը կազմում էր 9700 հեկտար, իսկ հետագայում այն հասցվեց մինչև 20.500 հեկտարի: