Human Right Watch-ը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հատուկ ուշադրություն հատկացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը
Human Right Watch (HRW) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին թվով 23-րդ տարեկան զեկույցը:
Զեկույցում Վրաստանի իշխանություններին կոչ է անում հատուկ ուշադրություն հատկացնել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը: Հարավային Կովկասի գծով HRW-ի հետազոտող Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները իրավապաշտպան ոլորտում ծանր ժառանգություն են ստացել նախկին իշխանություններից:
Նա հավելել է, որ Վրաստանի նոր իշխանությունները պետք է զերծ մնան քաղաքական շարժառիթներով հետապնդումներից, հասարակության համար ապահովեն իրենց գործողությունների թափանցիկությունը և ընդգծի տվյալ ոլորտում ամենածանր խախտումների դեմ իր առաջնահերթ միջոցները:
Գոգիան նկատել է, որ նախկին իշխանություններից ժառանգած ամենածանր խնդիրներից մեկը բանտարկյալների հանդեպ անհամապատասխան վերաբերմունքի ցուցաբերումն է, նրանց ծաղրելն ու կտտանքների ենթարկելն է, ինչպես նաև դատական համակարգում թույլ տված սխալները: