
Ֆրանսիան փոխելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում իր դիրքորոշումը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նոր ղեկավարությունը փոխելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում իր դիրքորոշումը և աջակցելու է Անկարային: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ վաղը Գերմանիայում կայանալիք անվտանգության քաղաքականության միջազգային կոնֆերանսում Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այդ մասին իրազեկելու է իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուին և նրա հետ քննարկելու է այդ հարցի մանրամասները:
Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան Թուրքիային ԵՄ-ին լիիրավ անդամակցության փոխարեն առաջարկում էր վերացական մի բան՝ «արտոնյալ գործընկերություն»: Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դա համարում է վիրավորական՝ ընդգծելով, որ Թուրքիան արդեն իսկ արտոնյալ հարաբերությունների մեջ է ԵՄ-ի հետ: