
Աբդուլլահ Գյուլը համաներել է ավելի քան 15.000 բանտարկյալի

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին ստորագրել է համաներման մասին հրամանը: Համաներումը տարածվում է 15.400 դատապարտյալների վրա:
Նրանցից 400-ը ծանր հիվանդներ են: Բանտարկյալններն ազատ կարձակվեն 7 օրվա ընթացքում՝ սկսած այսօրվանից: Այս հրամանը տարածվում է Թուրքիայի վեց նահանգների բանտերում պահվող բանտարկյալների վրա: