
Իրաքի քրդերը հաջորդ շաբաթ վերսկսելու են Թուրքիայի տարածքով նավթի արտահանումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պլանավորել է հաջորդ շաբաթ Թուրքիայի տարածքով շարունակել հում նավթի ու կոնդենսատի վիճելի արտահանումը, ինչը կտրուկ սրում է Բաղդադի կենտրոնական կառավարության հետ հարաբերությունները:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանական պաշարների նախարար Աշթի Հավրամին հայտարարել է, որ իրենք ակնկալում են հաջորդ շաբաթ վերսկսել արտահանումը. «Արտահանման օրական ծավալը կազմելու է մոտ 20.000 բարել նավթ և 10.000-15.000 կոնդենսատ: Քրդստանի՝ հում նավթի ընթացիկ արտադրական հզորությունը կազմում է օրական 350.000-400.000 բարել»:
Վերջին շրջանում Բաղդադի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև հարաբերությունների լարվածությունը վերջինիս ստիպել էր մինչև ամանորյա տոներ դադարեցնել Բաղդադին օրական 200.000 բարել նավթի տրամադրումը: