«Սա հարված է առաջին հերթին իշխանություններին». Տ.Սարգսյան (տեսանյութ)
Հիվանդանոցում Պարույր Հայրիկյանին էր այցեել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս դուրս գալով դուրս գալով վերականգնողական պալատից՝ տեսնելով Պարույր Հայրիկյանին, ասաց, որ նրա իրավիճակը գնահատվում է բավարար: «Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են: Իսկ գնահատականներին կամ վարկածներին ճիշտ կլինի անդրադառնալ վաղը, երբ կունենաք բավարար տեղեկատվություն, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչ հանգամանքներում և այլն»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ միջադեպի հիմքում քաղաքական դրդապատճառներր լինեն, վարչապետը պատասխանեց. «Դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել: Բայց մի բան ակնհայտ է՝ սա հարված է առաջին հերթին իշխանություններին: Սա հարված է իշխանություններին և պետականությանը»:
Իսկ թե արդյոք Հայրիկյանի վրա կրակելու միջադեպը կդառնա՞ ընտրությունները հետաձգելու պատճառ, Տիգրան Սարգսյանը առաջարկեց այդ մասին խոսել վաղը, որովհետև հարցը կախված է նաև Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից: «Փառք Աստծո այս պահի դրությամբ բժիշկները հուսադրող գնահատակններ, բայց իհարկե դեռևս վաղ է. պետք է մինչև առավոտ սպասել, գուցե վիրահատության անհրաժեշտություն լինի»,- ասաց նա:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ