Դերենիկ Դումանյան. «Կույր վերք է, գնդակը դեռևս գտնվում է փափուկ հյուսվածքներում»
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ կրծքավանդակի վերին աջ մասում հրազենային վերքի մասին խոսելով ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում ասել է. «Կույր վերք է, գնդակը դեռևս գտնվում է փափուկ հյուսվածքներում»: Նախարարը նշել է, որ մեկ գնդակ է Պ. Հայրիկյանի մարմնում, սկզբում որոշվել էր վիրահատություն կատարել այսօր, սակայն որոշ ժամանակ անց բժիշկները որոշել են, որ առայժմ վիրահատության անհրաժեշտություն չկա, սակայն վաղը գնդակը հեռացնելու նպաըտակով վիրահատական միջամտություն կկատարվի: Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում, կենսական որևէ օրգան ախտահարված չէ: Հայրիկյանն իրեն լավ է զգում և կոնտակտի մեջ է մտնում իրեն այցելող անձանց հետ: