Բաժիններ՝

Պարույր Հայրիկյանի քրոջ որդին պատմում է դեպքի մանրամասների մասին

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը, ով տեսակցել էր քեռուն, լրագրողներին պատմել է հետևյալը. «Պ. Հայրիկյանի կինը ինձ քիչ առաջ պատմեց, որ այդ ժամին տան մոտ ձայներ են լսել, գոռոցներ, աղջիկը պատուհանից դուրս է նայել և գոչել՝ հայրիկը… Դուրս են եկել ու տեսել արյուն…»: Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի մոտ ավելի քան 100 մարդիկ են այս պահին հավաքված, դրսում՝ տասնյակ ոստիկաններ: Րոպեներ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատմել է Պ. Հայրիկյանի հետ իր կարճ խոսակցության մասին. «Հենց նոր եմ խոսել Պարույր Հայրիկյանի հետ: Վիճակը նորմալ է»: Պ. Հայրիկյանն ասել է. «Ավելի բարդ իրավիճակներ եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարեմ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս